«Ռոման» փորձում է ընդհատել «Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկի տեղափոխությունը Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը ուսումնասիրում է 27-ամյա հարձակվողի հետ գործարք կնքելու հնարավորությունը և հարցում է կատարել «Ժիրոնայից»՝ ֆուտբոլիստի հասանելիության վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» համաձայնության է եկել 27-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ 40 միլիոն եվրոյի դիմաց։
Անցած մրցաշրջանում Դովբիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։