Մուսա Դիաբին տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

«Ալ-Իթթիհադը» հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Մուսա Դիաբիի տեղափոխության մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ տրանսֆերային գումարը կկազմի 60 մլն եվրո, իսկ 25-ամյա ֆրանսիացին 5 տարվա պայմանագիր կկնքի։

Դիաբին «Ասթոն Վիլա» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին Լևերկուզենի «Բայերից»։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անգլիական ակումբի կազմում անցկացրած 54 խաղում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։