Ադնան Յանուզայը տեղափոխվեց իսպանական մեկ այլ թիմ

«Սևիլիայի» հարձակվող Ադնան Յանուզայը կարիերան կշարունակի «Լաս Պալմասում»։ Ակումբը 29-ամյա բելգիացուն վարձակալել է մեկ մրցաշրջանով։

Բելգիացի հարձակվողը Իսպանիայում է հանդես գալիս 2017 թվականից։ Նա նախկինում հանդես է եկել «Ռեալ-Սոսյեդադում», «Սանդերլենդում» և Դորտմունդի «Բորուսիայում»։

2023/25 մրցաշրջանում Յանուզայը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը 11 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։