«Բավարիան» իր առաջին հանդիպումն անցկացրեց նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի գլխավորությամբ։
Մյունխենցիները նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսեցին ընկերական խաղով «Ռոտաչ-Էգերն» սիրողական թիմի դեմ։
Հանդիպումն ավարտվել է «Բավարիայի» ջախջախիչ հաղթանակով՝ 14։1 հաշվով։
«Բավարիայի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մատիս Թելը, դուբլի հեղինակ դարձան Ադին Լիցինան և Մուդասեր Սադաթը, մեկական գոլի հեղինակ են դարձել՝ Նուսաիր Մազրաուին, Ռաֆայել Գերեյրոն, Արիյոն Իբրահիմովիչը, Նեստորի Իրանկունդան, Սաշա Բոեն, Յոնատան Ասպ-Յենսենը և Նոել Ազեկո Նկիլին։