«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կապ է հաստատել «Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանիել Օլմոյի գործակալների հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Դեկուն հաղորդագրություն է ուղարկել խաղացողի շրջապատին՝ առաջարկելով վեց տարվա պայմանագիր։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել «Լայպցիգին» ֆուտբոլիստի համար։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Օլմոն ակումբի և ազգային հավաքականի բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։