«Մանչեսթեր Սիթին» կվաճառի պաշտպան Յան Կուտային։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»՝ մոտ 30 մլն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանը 22-ամյա բրազիլացին վարձավճարով անցկացրել է «Ժիրոնայում»։ Իսպանական ակումբի կազմում անցկացրած 38 խաղում նա դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Կուտային գնել է «Կուրիտիբայից» 2020 թվականի ամռանը 6 միլիոն եվրոյով։ Transfermarkt պորտալը բրազիլացու արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։