Յուսեֆ Էն Նեսիրին նոր թիմ կունենա

«Սևիլիայի» և Մարոկկոյի հավաքականի հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրին կարիերան կշարունակի Թուրքիայում։

27-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ֆեներբախչե», որը այս ամռանը գլխավորել է Ժոզե Մոուրինյոն։ Թուրքական ակումբն արդեն հայտարարել է, որ բանակցություններ է սկսել «Սևիլիայի» հետ Էն-Նեսիրիի տրանսֆերի շուրջ։ Այսօր մարոկացին թռչելու է Ստամբուլ և բուժզննում կանցնի։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Յուսեֆի վաճառքից «Սևիլիան» կվաստակի 22 միլիոն եվրո։ Եվս 3 մլն եվրո կտրամադրվի որպես բոնուս։