«Մանչեսթեր Սիթին» կվաճառի պաշտպան Յան Կոուտային։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, խաղացողը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա» 25 մլն ֆունտով (մոտ 30 մլն եվրո):
Նախորդ մրցաշրջանը 22-ամյա բրազիլացին վարձավճարով անցկացրել է «Ժիրոնայում»: Իսպանական ակումբի կազմում անցկացրած 38 խաղում նա դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
«Սիթին» Կոուտային գնել է «Կուրիտիբայից» 2020 թվականի ամռանը 6 միլիոն եվրոյով։ Transfermarkt պորտալը բրազիլացու արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։