«Մանչեսթեր Սիթին» հարձակվող Խուլիան Ալվարեսի համար սահմանել է 90 միլիոն եվրո (70 միլիոն եվրո գումարած 20 միլիոն եվրո բոնուսներ): Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստն այնքան էլ գոհ չէ թիմում իր դիրքից, քանի որ հարձակվող Էրլինգ Հոլանդն ավելի հաճախ է մեկնարկային կազմում լինում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և ՊՍԺ-ն։
Նախորդ մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։