Մադրիդի «Ռեալը» դարձավ առաջին ֆուտբոլային ակումբը, որի տարեկան եկամուտը գերազանցեց 1 միլիարդ եվրոն։
Մադրիդյան ակումբի եկամուտը 2023/24 ֆինանսական տարվա համար, առանց տրանսֆերների, կազմել է 1,073 միլիարդ եվրո՝ նախորդ ֆինանսական տարվա համեմատ ավելանալով 230 միլիոնով։
Մադրիդի «Ռեալը» վերջին ֆինանսական տարում ստացել է 16 միլիոն եվրո մաքուր շահույթ։
«Արքայական» ակումբի սեփական կապիտալը կազմում է 574 մլն եվրո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ նվաճեց Չեմպիոնների Լիգան, Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը։