Բրահիմ Դիասը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

«Ռեալ Սոսյեդադը» վերահսկում է ճապոնացի ֆուտբոլիստ Տակեֆուսու Կուբոյի ապագան, քանի որ «Լիվերպուլը» դիտարկում է հրաժարագինը վճարելու հարցը:

Իսպանական ակումբն ակտիվորեն դիտարկում է հաջորդ մրցաշրջանում կազմն ուժեղացնելու տարբերակները: Կուբոյի հեռանալու դեպքում բասկերը որպես առաջնահերթ թիրախ են նշել Բրահիմ Դիասին, ով ներկայումս խաղում է Մադրիդի «Ռեալում», հայտնում է fichajes-ը:

Կիլիան Մբապեի և երիտասարդ տաղանդ Էնդրիկի՝ մադրիդյան ակումբ գալուց հետո Բրահիմի՝ «Ռեալի» կազմում տեղ ստանալու հնարավորությունները զգալիորեն նվազել են։