«Կոմոն» զարմացրել է հերթական տրանսֆերով

«Կոմոն» ամրապնդվում է Սերիա Ա-ում վերջին տարիների իր առաջին մրցաշրջանից առաջ:

Նրա  տրանսֆերները նույնպես հետաքրքիր են: Ընթացիկ մրցաշրջանից առաջ թիմին միացել են Պեպե Ռեյնան, Անդրեա Բելոտին և Ալբերտո Մորենոն։

Ֆաբրիցիո Ռոմանոն ասել է, որ Ալի Ջասիմը նույնպես կմիանա Ա Սերիայի նորեկին:

Ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում տեղափոխությունից առաջ։ Դրանից հետո նա պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։

Կոմոն Ա Սերիայի մրցաշարը կսկսի օգոստոսի 19-ին: Սեսկ Ֆաբրեգասի թիմի առաջին մրցակիցը նոր մրցաշրջանում կլինի «Յուվենտուսը»։