«Բավարիայի» նախագահը թույլ է տվել պաշտպանին հեռանալ

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը թույլ է տվել հեռանալ պաշտպան Մատիաս դե Լիխտին, ում ձեռք բերելով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Հնարավոր է, որ նա հեռանա։ Դե Լիխտը հոլանդացի է, «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը՝ հոլանդացի։ Բայց ես ոչ մի խնդիր չեմ ունենա, եթե նա մնա ակումբում»,- նախագահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, թե որքան է պատրաստ «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել Դե Լիխտի համար։