«Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին այս շաբաթ բուժզննում կանցնի «Արսենալի» կազմում։ Սրա մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
«Զինագործները» խաղացողի համար կվճարեն 50 միլիոն եվրո։ «Բոլոնիան» կստանա նաև խաղացողի հաջորդ վաճառքի գումարի 10%-ը։
Իտալացին «զինագործների» հետ պայմանավորվել է 5 տարվա պայմանագիր, ըստ որի՝ տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս 22-ամյա կենտրոնական պաշտպանը պաշտոնապես կդառնա լոնդոնյան ակումբի խաղացող։