«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Հաղորդում է լրագրող Գրեհեմ Բեյլին։
Ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է «կարմիրների» ղեկավարությանը, որ բաց կլինի բանակցությունների համար, եթե ակումբն իրեն նոր պայմանագիր առաջարկի։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։
Հոլանդացին մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 33-ամյա կենտրոնական պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։