Պաշտպան Մատս Հյումելսը մոտ է «Բոլոնիա» տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Հյումելսի աշխատավարձը կկազմի 2 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, գումարած 1 միլիոն եվրո բոնուսների տեսքով:
Հիշեցնենք, որ գերմանացին ազատ գործակալի կարգավիճակում է հուլիսի 1-ից, քանի որ նրա պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ավարտվել է։
Անցած մրցաշրջանում Հյումելսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, խփել 4 գոլ, կատարել գոլային փոխանցում և ստացել 9 քարտ (8 դեղին և 1 կարմիր)։