«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Նրա դեմ խաղալով՝ ես լրիվ այլ զգացողություններ եմ ապրում, քան մյուս մրցակիցների դեմ խաղալիս: Պետք է միշտ բարձր զգոնության մեջ լինես, երբ գնդակը նրա մոտ է:
Իմ կարծիքով, նա, հավանաբար, լավագույնն է խաղի շատ առումներով, նա կարող է անել գրեթե ամեն ինչ, ինչ ցանկանում է ֆուտբոլային դաշտում, և այդ պատճառով նա լավագույնն է»,- Տրենտի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հուլիսին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ հաղթեց 2024 թվականի COPA AMERICA-ն և դարձավ ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։ 37-ամյա ֆուտբոլիստն ունի 45 տիտղոս։