Էբերեչի Էզեն մոտ է մանչեսթերյան ակումբ տեղափոխվելուն

Էբերեչի Էզեն գրավել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրությունը։

The Guardian-ը հայտնում է, որ «Սիթին» դիտարկում է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպանին ձեռք բերելու տարբերակը՝ Կևին դե Բրույնեի անորոշ ապագայի ֆոնին:

Բելգիացու պայմանագիրը նախատեսված է եւս մեկ տարով, եւ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Իթթիհադը»: «Քաղաքայինները» պատրաստվում են թիմի առաջատարներից մեկի հնարավոր հեռանալուն և որպես հավանական փոխարինող տեսնում են Էզեին։ Անգլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեծ կարծիք ունի անգլիացու մասին։

Ենթադրվում է, որ Էզեի պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ պարունակում է նվազագույնը 60 միլիոն ֆունտ ստերլինգ ազատման կետ, և հաշվի առնելով բոնուսները՝ խաղացողի հնարավոր գնումը կարող է արժենալ մինչև 70 միլիոն ֆունտ: