Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը շուտով կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբը վստահ է, որ իրենց հաջողվել է համոզել խաղացողին միանալ թիմին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը ֆուտբոլիստի համար աշխատում է 5 տարվա պայմանագրի վրա։
«Բարսան» դեռ պետք է թույլտվություն ստանա Լա Լիգայից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով: