Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռոնալդ Արաուխոն

«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն վիրահատության է ենթարկվել մկանի ազդրի հետ կապված խնդրի պատճառով։ Վիրահատությունը տեղի է ունեցել այսօր Ֆինլանդիայում։

Կատալոնական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետ չի տրամադրել, սակայն, ըստ AS-ի, Արաուխոն չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև դեկտեմբեր։

Արաուխոն վնասվածք էր ստացել Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչի Ուրուգվայ – Բրազիլիա խաղում և բաց թողեց մրցաշարի մնացած հատվածը։ Սա առաջին դեպքը չէ, երբ ֆուտբոլիստը վնասվածք է ստանում ազգային հավաքականի կազմում։