Foot Mercato․ Ֆրանսիական թիմը փորձել է գնել Էդուարդ Սպերցյանին

Ֆրանսիական «Լանսը» փորձել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է Foot Mercato-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական թիմը «Կրասնոդարին» պաշտոնական առաջարկ է ուղարկել Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն ռուսական թիմը մերժել է առաջարկը, քանի որ չեն ցանկացել բաժանվել իրենց առաջատարից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

24-ամյա Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ Transfermarkt պորտալը հայ կիսապաշտպանի արժեքը գնահատում է 20 մլն եվրո։