Լոնդոնի «Չելսին» հայտարարել է ԱՄՆ-ի ձախ պաշտպանին ձեռք բերելու մասին

«Չելսին» հայտարարել է «Ատլանտա Յունայթեդի» և ԱՄՆ-ի ձախ պաշտպան Քեյբ Ուայլիին ձեռք բերելու մասին։

19-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Այս մրցաշրջանում Ուայլին մասնակցել է «Ատլանտայի» 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։