«Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է հինգ տարով, որով նա տարեկան կստանա 9 միլիոն եվրո։ Պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա օրերին։
26-ամյա Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ 2023/24 մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 44 հանդիպման, դարձել 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։