Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել Ֆրանսիա

ՊՍԺ-ն առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար, հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը համաձայնել է տեղափոխվել փարիզյան ակումբ, նրան դուր է եկել առաջարկվող նախագիծը։

Սանչոն նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»: Անցկացրած 21 հանդիպումներում անգլիացին դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

24-ամյա խաղացողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Transfermarkt պորտալը Սանչոյի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։