«Նոայի» հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների Լիգայի 2-րդ փուլը հաղթահարելու դեպքում

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 2-րդ փուլում «Սլիմա Ուոնդերերսի» արգելքը հաղթահարելու դեպքում, 3-րդ փուլում մեր հավանական մրցակիցը կլինի «ԱԵԿ Աթենք» (Հունաստան) – «Ինտեր Կլաբ դ’Էսկալդես» (Անդորրա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղը կկայանա հուլիսի 25-ին, ժամը 20:00-ին, Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 21:00-ին։

Խաղի տոմսերն անվճար են։