Լեոնարդո Բոնուչի. «Հուսով եմ՝ նա կմնա «Յուվենտուսում»»

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչին խոսել է թուրինյան ակումբում Ֆեդերիկո Կիեզայի ապագայի մասին։

«Կարծում եմ՝ Կիեզան պետք է հասկանա, թե ինչ է ուզում։ Վերջին տարիներին նա ֆիզիկական և մտավոր դժվարություններ է ունեցել, և այժմ պետք է մի քայլ առաջ անի բարձրակարգ խաղացող դառնալու համար: Հուսով եմ՝ նա կմնա «Յուվենտուսում»»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

2023/24 մրցաշրջանում Կիեզան բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։