Բուլղարիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը պատմել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսի մասին։
«Նա ուժեղ բնավորությամբ ֆուտբոլիստ է: Նման առաջատար գտնելն այնքան էլ հեշտ չէ»,- Ստոիչկովի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
EURO-2024-ում Ռոդրին ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Իսպանիայի հավաքականը եզրափակիչում 2։1 հաշվով հաղթեց Անգլիային։