Իտալական «Ուդինեզեի» հարձակվող Մաթեուս Մարտինսը կարող է վերադառնալ Բրազիլիայի առաջնություն, հայտնում է The Athletic-ը։
Հաղորդվում է, որ 21-ամյա Մարտինսը բանակցություններ է վարում «Բոտաֆոգոյի» հետ: Գործարքը կարող է կազմել 10 միլիոն եվրո՝ հաստատագրված վճարով, 1 միլիոն՝ բոնուսներով և խաղացողի հաջորդ վաճառքի 10%-ը: Բանակցություններն արդեն ընթանում են։
Անցած մրցաշրջանը Մաթեուս Մարտինսը վարձավճարով անցկացրել է անգլիական «Ուոթֆորդում», որտեղ անցկացրել է 43 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։