Ժոաու Ֆելիշը հնարավոր է վերադառնա հայրենիք

«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան հաստատել է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Բարսելոնայում, թիմ վերադարձնելու ցանկությունը։

«Դի Մարիան ոչ միայն վերադարձավ «Բենֆիկա», այլև վերադարավ Գեդեշը: Մենք ցանկանում ենք լավ խաղացողների հրավիրել, իսկ եթե նրանք նույնպես ծանոթ են մեր ակումբին ու պորտուգալական ֆուտբոլին, ապա սա միայն դրական է։

Ճիշտ է, երբ որոշ անուններ են հնչում, դրանք ենթադրություններ են, որոնք տեղի են ունենում տրանսֆերային արշավի ժամանակ: Ֆելիշի հետ կապված բանակցությունները շարունակվում են, ուստի դրանք հրապարակային քննարկման կարիք չունեն։ Բաց լինելն այս դեպքում չի օգնում»,- մեջբերում է Mundo Deportivo-ի ֆունկցիոները։

Պորտուգալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Բենֆիկան» Ֆելիշի համար առաջարկում է 20 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, 5 տարի առաջ «արծիվները» ֆուտբոլիստին վաճառեցին «Ատլետիկոյին» 127 մլն եվրոյով։