Ռաֆայել Մարկեսը հեռացավ «Բարսելոնայից»

«Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսը հեռացավ թիմից։ Այս մասին ակումբը հայտնել է իր կայքում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 45-ամյա Մարկեսը համաձայնել է միանալ Մեքսիկայի հավաքականի մարզչական շտաբին։ Նա պետք է դառնա Խավիեր Ագիրեի օգնականը, իսկ 2026 թվականից պետք է գլխավորի ազգային հավաքականը։

«Բարսելոնա Բ»-ի գլխավորությամբ մեքսիկացին անցկացրել է 82 հանդիպում։ Նրա թիմը տարավ 40 հաղթանակ, 21 անգամ ոչ-ոքի խաղաց և կրեց 21 պարտություն։