«Ալ-Իթթիհադը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Էդերսոնի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սաուդյան ակումբը կապ է հաստատել «Սիթիի» հետ՝ կապված 30-ամյա դարպասապահի հնարավոր տրանսֆերի հետ, ում անգլիացիները գնահատում են 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «քաղաքայինները» մերժել են Էդերսոնի համար 25 միլիոն ֆունտ ստերլինգ «Ալ-Նասրի» առաջարկը, որից հետո Ռիադի ակումբը պայմանագիր է կնքել Բրազիլիայի հավաքականի մեկ այլ դարպասապահ Բենտոյի հետ։