Քոնոր Գալագերը կարող է մադրիդյան թիմ տեղափոխվել

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալագերի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Ատլետիկոն» արդեն սկսել է գործարքի շուրջ աշխատանքը։ Իսպանական ակումբը կապ է հաստատել անգլիացու հետ։

Գալագերը «Չելսիի» սան է։ Նա 95 հանդիպում է անցկացրել լոնդոնցիների առաջին թիմի կազմում բոլոր մրցաշարերում։

Transfermarkt պորտալը 24-ամյա անգլիացի կիսապաշտպանի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։