«Չելսիի» և «Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգայում աշխատանքի։ Արգենտինացի մասնագետին կարող է հրավիրել «Նյուքասլը», հայտնում է The Mirror-ը։
Կաչաղակներն առաջարկ կանեն Պոչետինոյին, եթե ներկայիս մարզիչ Էդի Հոուն հեռանա թիմից։ Մասնագետը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ Պոչետինոն հեռացվել էր «Չելսիից» 2024 թվականի մայիսին։ Նրա գլխավորությամբ «թոշակառուները» անցկացրել են 51 հանդիպում և տարել 27 հաղթանակ։