«Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտան հաստատել է, որ հարձակվող Լաուտարո Մարտինեսը պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
«Լաուտարո Մարտինեսը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, ամեն ինչ որոշված է։ Այս մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
26-ամյա Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ 2023/24 մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 44 հանդիպման, դարձել 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։