Իսպանական AS-ը հայտնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ազդեցության մասին ակումբի տրանսֆերների վրա։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա բրազիլացին մադրիդյան թիմի ոչ պաշտոնական գործակալն է։ Նա խոսել է Կիլիան Մբապպեի, Ջուդ Բելինգհեմի և Էնդրիկի հետ հնարավոր տրանսֆերի մասին՝ համոզելով նրանց տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Արդյունքում նրանք բոլորը դարձան մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներ։
Հաղորդվում է նաև, որ Վինիսիուսն այժմ կապի մեջ է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ, ով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալով»։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։
Անցած մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։