«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չակտիվացնել «Ֆիորենտինայից» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին 20 միլիոն եվրոյով գնելու կետը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Անցած ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Ամրաբատը լքեց «Ֆիորենտինան»՝ միանալու «կարմիր սատանաներին» մեկ մրցաշրջանի վարձակալությամբ։
«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է հրաժարվել խաղացողին գնելու տարբերակից, սակայն դա չի նշանակում, որ Ամրաբատը չի վերադառնա «Օլդ Թրաֆորդ»:
Ըստ լուրերի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատում խաղացողին, ուստի «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է փորձել բանակցել «Ֆիորենտինայի» հետ՝ ֆուտբոլիստին ավելի մատչելի արժեքով գնելու համար։
Մարոկկացու պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։