Ռիկարդո Կալաֆիորին մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

«Արսենալը» և «Բոլոնիան» համաձայնության են եկել Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի անգլիական ակումբ տեղափոխության բոլոր պայմանների շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում։

Ըստ աղբյուրի՝ Կալաֆիորին 50 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Արսենալ»։ Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը։ Պայմանագրի համաձայն՝ Կալաֆիորին կստանա տարեկան 3,5 միլիոն եվրո, ինչպես նաև 500 հազար եվրոյի չափով բոնուսներ։

Նախորդ մրցաշրջանում Կալաֆիորին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։