Կևին դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբական «Ալ-Իթիհադ»: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն՝ ներկայումս բանակցություններ են ընթանում անգլիական ակումբի և «Ալ-Իթթիհադի» միջև: Ավելի վաղ լրագրող Ռուդի Գալետին հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել Դե Բրույնեի հետ։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 382 հանդիպման, որոնցում դարձել է 102 գոլի և 170 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։