«Ալ-Իթիհադը» կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստը դեռ հետաքրքրված է Սաուդյան Արաբիա տեղափոխվելով։ Նախկինում Էդերսոնը համաձայնեցրել էր անձնական պայմանագրի պայմանները «Ալ-Նասրի» հետ, սակայն տրանսֆերը ձախողվեց։
Նշվում է, որ բանակցություններ են ընթանում «Մանչեսթեր Սիթիի» և «Ալ-Իթիհադի» միջև, որի ընթացքում անգլիական ակումբը 30-ամյա դարպասապահի համար կպահանջի 50-60 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Էդերսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցից 16-ում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։