Բիլի Գիլմորին կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Նապոլին» հետաքրքրված է «Բրայթոնի» կիսապաշտպան Բիլի Գիլմորի ծառայություններով։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, նեապոլցիները պլանավորում են հաջորդ շաբաթ քայլեր ձեռնարկել 23-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար։ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շոտլանդացուն համարում է հիմնական թիրախը կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։

Գիլմորի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ 2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։