Վիրջիլ վան Դեյկը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է Սաուդյան Արաբիային վաճառել պաշտպան Վիրջիլ վան Դեյկին, սակայն մեծ գումարի դիմաց։ Մերսիսայդցիները 33-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 55 միլիոն եվրո։

Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի որոշ ակումբներ արդեն կապ են հաստատել «Լիվերպուլի» հետ: Ըստ TEAMtalk-ի, անանուն թիմերը պատրաստ չեն նման գումար վճարել հոլանդացի պաշտպանի համար։

Վիրջիլ վան Դեյկի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նման իրավիճակում շահագրգիռ ակումբները կկարողանան բանակցել պաշտպանի հետ արդեն ձմռանը։