Լենի Յորոն իր առաջին հանդիպումն է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Լենի Յորոն թիմի կազմում իր առաջին խաղից հետո կիսվել է տպավորություններով։ Ֆրանսիացին թիմի մեկնարկային կազմում է հայտնվել շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ ընկերական խաղում (2։0)։

«Իմ թիմակիցներն ու անձնակազմը ստիպեցին ինձ հարմարավետ զգալ խաղադաշտում։ Դա անհավանական էր»,- Յորոյի խոսքերն է մեջբերում Fotmob-ը։

18-ամյա Յորոն անգլիական թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ՝ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։