«Բարսելոնան» որոշում է կայացրել Ժոաու Կանսելուի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուի համար։ Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է կատալոնական ակումբում։

Ինչպես հայտնում է Sport-ը՝ «Բարսելոնան» գոհ է ֆուտբոլիստի խաղից և ցանկանում է գնել նրա իրավունքները։ Անձամբ՝ Կանսելուն, պատրաստ է տեղափոխվել կատալոնական ակումբ։ Գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նույնպես պահանջում է Կանսելուի տրանսֆերը։

Նա կատալոնական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։