«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը նոր պայմանագիր է կնքել միլանյան ակումբի հետ։ Այս մասին խոսել է իտալական գրանդի նախագահը։
«Լաուտարոն նոր պայմանագիր է ստորագրել, ամեն ինչ կարգավորված է։ Պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում,- Ջուզեպե Մարոտայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշվում է, որ Մարտինեսի նոր պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։ Հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 9 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։