Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իր վերաբերմունքն է հայտնել ազգային հավաքականների նկատմամբ։
«Ես չգիտեմ, թե երբ կդադարեմ մարզել «Ռեալը»։ Երբ «Ռեալը» կհոգնի ինձնից, ես պետք է մտածեմ, թե ինչ անել։ Ես ազգային հավաքականների նկատմամբ հետաքրքրություն չունեմ, նախընտրում եմ ամենօրյա աշխատանքը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ձմռանն ու գարնանը տեղեկություններ հայտնվեցին, որ Անչելոտտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Ընդ որում, դա հաստատել է ինքը՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։