Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը այսօր՝ հուլիսի 20-ին դարձավ 21 տարեկան։
Նույն օրը Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընկերական հանդիպում է անցկացրել «Վեգբեր Բեկ» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ «Բորուսիայի», իսկ Ռանոսը դարձել է գոլի հեղինակ։
Հայ հարձակվողը հանդիպման հաշիվը բացել է 45-րդ րոպեին։ Նա հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում: Մյունխենգլադբախցիների երկրորդ գոլը երկրորդ խաղակեսում խփել չեխ հարձակվող Տոմաշ Չվանկարան։