«Ալ-Իթիհադի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն չի վերադառնա Պրեմիեր Լիգա։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վեսթ Հեմի» և «Ալ-Իթթիհադի» միջև բանակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում սաուդյան ակումբը բրիտանացիներին հասկացրել է, որ չի ցանկանում վաճառել ֆրանսիացուն։ Նշվում է, որ «Ալ-Իթիհադը» Կանտեին տեսնում է որպես թիմի առանցքային խաղացող:
Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադի» 33-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Կանտեն Լոնդոնի «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։