Ռաֆայել Մարկեսը կլքի «Բարսելոնան» և կմիանա Մեքսիկայի ազգային հավաքականին

Մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը կլքի «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, չնայած այն հանգամանքին, որ մի քանի շաբաթ առաջ նոր պայմանագիր է ստորագրել։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 45-ամյա մասնագետը Խավիեր Ագիրեի մարզչական շտաբը կհամալրի Մեքսիկայի հավաքականում։ Նա այնտեղ կաշխատի մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որից հետո նրա պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի, սակայն Մարկեսի պաշտոնը կփոխվի՝ նա կդառնա ազգային հավաքականի տեխնիկական տնօրեն։

Մարկեսն աշխարհի այն վեց ֆուտբոլիստներից մեկն է, ովքեր մասնակցել են աշխարհի հինգ առաջնությունների։ Ընդ որում, միայն նրան է հաջողվել այս հինգ աշխարհի առաջնություններում լինել իր ազգային հավաքականի ավագը։