«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել «Նապոլիում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա բելգիացին պատրաստ է իր աշխատավարձը 11 միլիոն եվրոյից իջեցնել 6 միլիոնի։ Հարձակվողը ցանկանում է կրկին աշխատել Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ։ Այս պահին Լուկակուի տեղափոխությունը կախված է Վիկտոր Օսիմհենի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխությունից։
Լուկակուն «Չելսի» է վերադարձել 2021 թվականին։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»։
Նա հռոմեացիների կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։