Լուկաս Վասկես․ «Նա ծնվել է «Ռեալում» խաղալու համար»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը կարծիք է հայտնել Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ուրբաթ օրը՝ հուլիսի 19-ին, Վասկեսը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2025 թվականը։

«Կիլիանը յուրահատուկ խաղացող է, նրանցից մեկը, ով ծնվել է «Ռեալում» խաղալու համար: Մեզ հետաքրքիր տարի է սպասվում: Մենք շատ տաղանդ ավելացրինք այն ամենին, ինչ արդեն ունեինք Վինի կրտսերի, Ռոդրիգոյի, Ջուդի հետ…

Մբապպեի գալը անհավանական բան է, և մենք պատրաստվում ենք շատ ուրախանալ այս մրցաշրջանում և, առաջին հերթին, տիտղոսներ նվաճել»,- Վասկեսի խոսքերն է մեջբերում AS-ը։